Բարի օր Իրավական 

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանամն միջոց կալանավորումը

Կալանավորումը, որը կիրառվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, խախտել է վերջինիս անձնական ազատության իրավունքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը՝ մեկնաբանելով ՍԴ որոշումը:

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը:

Որոշման համաձայն, Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը հակասում է սահմանադրությանը, այն չի կարող լինել իրավաչափ:

Ինչ վերաբերում է քրեական հետապնդման մասին հարցապնդմանը, դրան հնարավոր կլինի միայն պատասխանել որոշմանը ծանոթանալուց հետո:

Այսպիսով, ՍԴ-ի որոշումից հետո Քոչարյանի ամեն օրվա կալանքի տակ մնալը նրա իրավունքների խախտում է համարվում:

Նույն շարքից