Բարի օր 

1785 թ. հուլիսի 6-ին ԱՄՆ-ում դոլարը ընդունվեց որպես ազգային դրամ

analitik.am

Սովորաբար ԱՄՆ դոլարը նշելու համար օգտագործում են դոլարի նշանը - $ կամ US$, որպեսզի չառաջանա խառնաշփոթ այլ երկրների դոլարների հետ։ Մեկ դոլարը բաժանվում է 100 ցենտի։

Ընդունվելով hուլիսի 6-ին, 1785 թ., ԱՄՆ դոլարը միջազգային գործարքներում ամենաշատ օգտագործվող տարադրամն է։

Մի քանի երկրներ օգտագործում են ԱՄՆ դոլարը որպես պաշտոնական տարադրամ և շատ ուրիշներ թույլ են տալիս այն դե ֆակտո ամենուրեք օգտագործվի։ 1995-ին, 380 միլիարդ ԱՄՆ դոլար կար շրջանառության մեջ, որից երկու երրորդը Միացյալ Նահանգներից դուրս։

2005-ին այդ թիվը կրկնապատկվել է, հասնելով $760 միլիարդին, մոտավորապես կեսից մինչև երկու երրորդը գտնվելով ԱՄՆ-ից դուրս,ցուցաբերելով մոտ 7.6% տարեկան աճ։ Այնուամենայնիվ 2006-ի դեկտեմբերին, ըստ շրջանառության մեջ գտնվող կանխիկ թղթադրամի գումարային արժեքի ցուցանիշիԵվրոն անցավ դոլարին։

Շրջանառության մեջ գնտվող Եվրո թղթադրամի արժեքը հասել էր ավելի քան €610 միլիարդի, որն այն պահին համարժեք էր US$802 միլիարդին։

Անվանական գինը

ԱՄՆ-ի բոլոր դաշնային թղթադրամները թողարկված 1861 թվից առ այսօր, հանդիսանում են վճարման օրինական միջոց։ 1971 թվից հանվեց դոլարի ոսկով ապահովագրումը։ Ազատ շրջանառության մեջ են գտնվում հետևյալ անվանական գնով թղթադրամները։

Ամեն օր ԱՄՆ-ում տպվում է 35 մլն. տարբեր անվանական գնով թղթադրամ, $635 մլն. ընդհանուր արժողությամբ։ Դրանց 95%ը օգտագործվում է արդեն մաշված թղթադրամների փոխարեն շրջանառության մեջ մտնելու համար։ 2005 թվին մի թղթադրամի պատրաստման գինը կազմում էր մոտավորապես 5,7 ցենտ։ Թղթադրամների տեսքը հաստատվել է 1928 թվականին։ Դրանց վրա պատկերված են ԱՄՆի պետական գործիչների դիմանկարները։

  • ԱՄՆի 1-ին նախագահ Ջորջ Վաշինգտոնը պատկերված է $1-ի վրա
  • 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը  պատկերված է $2-ի վրա
  • 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնը պատկերված է $5-ի վրա
  • ԱՄՆ հիմնադիրներից մեկը, ֆինանսների առաջին նախարար Ալեքսանդր Համիլթոնը  պատկերված է $10-ի վրա
  • ԱՄՆ 7-րդ նախագահ, դոլարի հիմնադիրներից մեկը՝ Էնդրյու Ջեքսոնը պատկերված է $20-ի վրա
  • 18-րդ նախագահ և քաղաքացիական պատերազմի հերոս Ուլիս Գրանտը  պատկերված է $50-ի վրա
  • գիտնական, քաղաքական գործիչ, հրապարակախոս Բենջամին Ֆրանկլինը  պատկերված է $100-ի վրա

Մյուս երեսի պատկերները ներկայացնում են ԱՄՆ պատմությունը։

  • $2 դոլարանոցի վրա պատկերված է անկախության հռչակագրի ստորագրումը։
  • $5-ի վրա՝ Վաշինգթոնում գտնվող Լինքոլնի հուշակոթողը,
  • $10-ի վրա՝ ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության շենքը,
  • $20-ի վրա՝ Սպիտակ տունը,
  • $50-ի վրա՝ Կապիտոլիումը,
  • $100-ի վրա՝ Ինդիփենդենս-հոլլը, որը գտնվում է Ֆիլադելֆիայում, և որտեղ ստորագրվել է անկախության հռչակագիրը։

Արտադրությունը և պաշտպանությունը

ԱՄՆ-ում թղթադրամների պաշտպանության համար շատ միջոցներ են կրառված։ Այն թուղտը, որը օգտագործվում է դոլարը պատրաստելուց, տպում է միայն մի կազմակերպություն, որը իրավունք չունի վաճառել այն որևէ կազմակերության, բացի ԱՄՆ դաշնային իշխանություններից։

Ներկի բանաձը հանդիսանում է գաղտնիք։ Որը 1854 թվականին հայտնագործել է Քրիստափոր Տեր-Սերոբյանը։

Նույն շարքից