Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Էկվադոր, որտեղ նրան դիմավորել է շուրջ 1 մլն մարդ։ Այս մասին գրում է The Daily Mail-ը։ Սա Հռոմի պապի Հարավային Ամերիկայի 8-օրյա շրջագայության առաջին երկիրն է։
Պապին տեսնելու համար մարդիկ Էկվադոր են ժամանել նաև հարևան պետություններից։
78-ամյա պոնտիֆիկոսին ուղեկցել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան։



























