Բարի օր 

Լուսավորիչ հանրահավաք Ազատության հրապարակում. Ուղիղ միացում

analitik.am

Մայրաքաղաքի Ազատության հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրահավաքը:

Հիշեցնենք, որ Բաղրամյան 3-ում  աղբամանների հեռացումից հետո  Դավիթ Սանասարյանը, ի նշան բողոքի, Ազատության հրապարակում  հայտարարեց հացադուլ և նա ու, ու ինչպես նրանք են ներկայացնում,  ուժով հեռացված ցուցարարները հայտարարում են, որ «Մեկ քայլ առաջ» ակցիան մնում է ուժի մեջ։

Չէր  բացառվել, որ ժողովրդի որոշման դեպքում  կանցնեն գործողության։ Բոլոր քայլերն ու գործողությունները, ըստ Սանասարյանի, որոշվելու են ընդհանուր քվեարկությամբ։

«Ոչ մի բան չի բացառվում, ու պարտադիր չէ, որ միայն Բաղրամյան փողոցը փակել, պարտադիր չէ փողոց փակել, ընթացքում մենք մեր ասելիքը կասենք։ Կան տարբերակներ, բայց այդ մասին կասենք հանրահավաքի ժամանակ։ Կարևորը, որ լինի այնպիսի զանգված, որը որ պատրաստ է նաև գործողությունների», - ասաց ցույցերը համակարգող խմբի անդամը։

Նույն շարքից