Բարի օր 

1856 թ. հուլիս 10-ին ծնվել է Նիկոլա Տեսլան, սերբ ճարտարագետ, ֆիզիկոս և գյուտարարը

analitik.am

Նիկոլա Տեսլան ազգությամբ սերբ ճարտարագետ, ֆիզիկոս, ինչպես նաև գյուտարար՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի բնագավառում։ Ծնվել և մեծացել է Ավստրո-Հունգարիայում, ապրել և աշխատել է հիմնականում Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։

1891 թվականին ստացել է ամերիկյան քաղաքացիություն։

Գործունեությունը

Նիկոլա Տեսլան հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։

Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձևավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի և էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։

Նա հայտնի էր որպես «եթերի» տեսության կողմնակից։ Ռադիոյի ցուցադրության և «Հոսանքների պատերազմներում» հաղթանակից հետո, Տեսլան ամենուրեք ճանաչվեց որպես կարկառուն էլեկտրաճարտարագետ։ Տեսլայի վաղ աշխատությունները ճանապարհ են հարթել արդի էլեկրատեխնիկայի զարգացման համար։ Նրա վաղ շրջանի հայտնագործությունները նորարարական նշանակություն ունեին։

Տեսլայի ժամանակակից կենսագիրները նրան համարում են «20-րդ դարը ստեղծած մարդ» և «ժամանակակից էլեկտրականության «սուրբ պաշտպան»»։  ԱՄՆ-ում Տեսլան իր հռչակով կարող էր մրցել ցանկացած գյուտարարի կամ պատմաբանի հետ։ Տեսլայի անունով է կոչվել մագնիսական հոսքի խտության (մագնիսական ինդուկցիայի) միավորը։ Պարգևատրվել է Է. Կրեսսոնի, Ջ. Սքոթթի, Թ. Էդիսոնի շքանշաններով։

Նույն շարքից