Բարի օր 

Այսօր նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը

analitik.am

Այսօր նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը: Առաջինն անգամ այս տոնը անցկացվել է Ֆրանսիայում՝  1955 թվականին։ Այս մասին գրում է Calend-ը:

Ընդունված է, որ առաջին շոկոլադը սովորել են պատրաստել ացտեկները: Նրանք այն անվանել են «աստվածային սնունդ»:

Իսպանացի նվաճողները, որոնք առաջինն են շոկոլադը Եվրոպա հասցրել, այն անվանել են «սև ոսկի» և օգտագործել ֆիզիկական ուժի և տոկունության ամրապնդման համար:

Որոշ ժամանակ անց Եվրոպայում շոկոլադ օգտագործել են միայն ազնվականները: Միայն 20-րդ դարում՝ շոկոլադի արտադրական արդյունաբերությունից հետո, այն սկսեցին վայելել ոչ ազնվական խավին պատկանող մարդիկ:

Նույն շարքից