Բարի օր 

1606 թ. հուլիսի 15-ին ծնվել է Ռեմբրանդտը, հոլանդացի հայտնի գեղանկարիչ

analitik.am

 

Ռեմբրանդտ Հարմենսզոն («Հարմենի որդի») վան Ռեյնը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին (որոշ աղբյուրներում 1607 թվականին) Լեյդենում ջրաղացի սեփականատեր, ունևոր Հարմեն Հերրիթսզոն վան Ռեյնի բազմազավակ ընտանիքում: Մոր ընտանիքը նույնիսկ Նիդեռլանդական հեղափոխությունից հետո հավատարիմ է մնացել կաթոլիկ ուղղությանը:

«Երաժշտության այլաբանություն»՝ երիտասարդ Ռեմբրանդտի վրա Լաստմանի ազդեցության օրինակ, 1626 թվական

Լեյդենում Ռեմբրանդտը հաճախել է լատինական դպրոց և ընդունվել է Լեյդենի համալսարան, բայց ամենից շատ հետաքրքրվել է գեղանկարչությամբ: Երբ նա 13 տարեկան էր, նրան հանձնում են լեյդենյան կաթոլիկ պատմական գեղանկարիչ Յակոբ Սվանենբյուրխին: Հետազոտողներին չի հաջողվել գտնել այդ շրջանին վերաբերող Ռեմբրանդտի աշխատանքները, այդ իսկ պատճառով Սվանենբյուրխի ազդեցության հարցը Ռեմբրանդտի ստեղծարար յուրահատկության վրա մնում է բաց հարց, և շատ քիչ տեղեկություններ են հայտնի այսօր Սվանենբյուրխի մասին:

1623 թվականին Ռեմբրանդտը սովորել է Ամստերդամում Պիտեր Լաստմանի մոտ, ով փորձ է ձեռք բերել Իտալիայում և մասնագիտացել է պատմական, դիցաբանական և աստվածաշնչյան սյուժեներում: 1627 թվականին վերադառնալով Լեյդեն՝ Ռեմբրանդտը իր ընկեր Յան Լիվենսի հետ բացում է սեփական արվեստանոցը և աշակերտներ հավաքում: Մի քանի տարվա մեջ ձեռք է բերում մեծ ճանաչում:

Նույն շարքից