Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

HSBC բանկը փողերի լվացմամբ զբաղվող բանկերի ցանկում առաջատարների՞ց է

analitik.am

Մեծ Բրիտանիայի Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը (National Crime Agency) վերջերս հայտարարեց, որ   ամեն տարի «միլիարդավոր ԱՄՆ դոլար» է լվացվում բրիտանական բանկերում:  Թմրանյութերի վաճառքի և փողերի լվացման մասով Լոնդոնն աշխարհի մայրաքաղաքներում առաջին տեղն է զբաղեցնում: Թմրանյութերի վաճառքի միջազգային ցանցը նկարագրելիս իտալացի լրագրող Ռոբերտո Սավիանոն նշել է, որ Մեքսիկան համարվում է միջազգային նարկոբիզնեսի սիրտը, իսկ Լոնդոնը՝ գլուխը: Նա նաև հիշեցրել է 1,2 մլրդ ֆունտ ստերլինգ տուգանքի մասին, որը 2012 թ-ին մուծվել է բրիտանական HSBC -ի միջոցով  մեքսիկական նորկոկարտելի համար փողերի լվացման գործարքի ժամանակ:

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը  ICIJ (International Consortium of Investigative Journalists) փետրվարին  հրապարակել է ոչ պետական  Transparency International կազմակերպության  նյութերը , որոնցում ասվում է HSBC բանկի  կողմից թմրանյութերի, զենքի և  ադամանդների առևտրով զբաղվող մարդկանց հաշիվների գաղտնի վարման մասին, ինչի դիմաց  բանկը բավականին խոշոր գումարներ է ստանում: Վերջին տարիներին մի շարք գործերի հետ կապված՝ հարկերի մուծումից խուսափում, փողերի լվացում, Արգենտինայում, Բրազիլիայում, Շվեցարիայում և ԱՄՆ-ում  HSBC բանկի նկատմամբ հարուցվեցին մի շարք քրեական գործեր:

HSBC-ի մութ գործարքների մասին առաջին տեղեկությունը լրագրողների մոտ հայտնվել է  2007 թ-ին, երբ HSBC ժնևյան գրասենյակում աշխատող ծրագրավորող  Էրվե Ֆալչիանին  (Herve Falciani) գողացավ տվյալների աշխատանքային բազան և այն փոխանցեց ֆրանասիական հարկային մարմիններին և ֆրանսիական «Le Monde» թերթին, որն էլ  ICIJ-ի լրագրողների օգնությամբ անցկացրեց ուսումնասիրություն:

Լրագրողները պարզեցին, որ բրիտանական HSBC բանկն ակտիվ օգնել է իր հաճախորդներին խուսափել հարկերից, ինչպես նաև ադամանդի, զենքի և թմրանյութերի անօրինական վաճառքից գոյացած գումարները թաքցնելու հարցում:

Միայն այդ նախնական տեղեկություններից պարզ դարձավ, որ հանցավոր գործարքներն արժեցել են մոտ $100 մլրդ դոլար: Գործարքներում ներգրավված են եղել  Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, աֆրիկական պետությունների մի շարք նախկին և գործող քաղաքական գործիչներ, ինչպես նաև արաբական երկրների թագավորական ընտանիքների անդամներ:  Այս սկանդալն այն ժամանակ ստացավ Swiss Leaks անվանումը:

Վերջերս Ֆրանսիայի օրինապահ մարմինները սկսեցին հետաքննություն բրիտանական HSBC բանկի նկատմամբ՝ փողերի լվացման կասկածանքով:  Փողերի լվացման հետաքննությունը կարգավորելու համար բրիտանական HSBC բանկը Ժնևի իշխանություններին վճարեց Շվեցարիայի համար ռեկորդային չափ համարվող տուգանք՝  40 մլն շվեցարական ֆրանկ (43 մլն դոլար), ինչին ի պատասխան Ժնևի դատախազությունը խոստացավ փակել գործը՝ առանց արդյունքների հրապարակման և չհետապնդել HSBC-ին դատարանում:  Սակայն բանկին բացահայտ հասկացրեցին, որ հաջորդ անգամ հարցը  «կարգավորմամբ» չի փակվի:

Հիշեցնենք, որ 2012-ին էլ  HSBC-ին տուգանվել էր ամերիկյան իշխանությունների կողմից  1,9 մլրդ դոլարի չափով՝ թմրանյութերի  և զենքի առևտրից գոյացած փողերի լվացման գործարքը չկանխելու համար:

Աշխարհի տարբեր երկրների իշխանությունների կրիտիկական ռեակցիայի պատճառով 2014թ-ին բրիտական իշխանությունը ստիպված եղավ հայտարարել երկրի չորս խոշոր բանկերի նկատմամբ հետաքննություն սկսելու մասին՝ պարզելու համար նրանց կապը փոքր բիզնեսի և ներդրողների հետ՝ ֆիզիակական անձանց:  Ուշադրության կենտրոնում հայտնվեցին բրիտանական առաջատար բանկերը՝ HSBC, Barclays, Lloyds և RBS, որոնց բաժին է ընկնում Մեծ Բրիտանիայի ֆիզիկական անձանց բանկային հաշիվների 77%-ը և  փոքր բիզնեսի հաշիվների 85%-ը:

Այսօր բրիտանական հասարակությունը լուրջ ճգնաժամ է ապրում, որը ներթափանցում է բոլոր ոլորտներ՝ այդ թվում բանկային: Վերջին 20–30 տարում արևմտյան երկրները՝ այդ թվում ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսել են շահագործել ֆինանսական կարգավորիչի իրենց գործառույթները՝ թույլ տալով բանկերին իրականացնել ավելի շատ ռիսկային գործարքներ: Այս ամենի արդյունքում աշխարհի տարբեր մասերում առաջանում են ֆինանսական լուրջ ճգնաժամեր, որոնց գոյացման և խորացման մեջ բանկերն ունեն լուրջ մեղավորություն: Պետությունների սննկացման, ֆինանսական համակարգի անկման՝ ինչպես  Հունաստանի դեպքում էր, մեջ  մեծ դերակատարում ունեն բրիտանական և ամերիկյան բանկերը, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր պետություն պետք է միշտ ուշադրության կենտրոնում պահի  իր երկրում գործող վերոնշյալ բանկերի մասնաճյուղերի գործունեությունը՝ ֆինանսական լրջագույն ճգնաժամերից և երկրի տնտեսական քայքայումից խուսափելու համար:

Վլադիմիր Պլատով

Սկզբնաղբյուր՝ ru.journal-neo.org

 

Նույն շարքից