Բարի օր 

1955 թ. հուլիսի 17-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում բացվեց Դիսնեյլենդը

analitik.am

Դիսնեյլենդ զբոսայգին հիմնվել է ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Անահայմ քաղաքում. ստեղծել է կինոռեժիսոր–մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Մուտքի ցուցանակին փորագրված է. «Բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր այստեղ ուրախություն կգտնեն»։

Դիսնեյլենդում հնարավոր է նավով «ճամփորդել» դեպի հեռավոր ափեր, և տեսնել պարկապզուկ նվագող շոտլանդացիների, իսպանական կրակոտ պարեր, Ալպերի ձյունապատ գագաթներ, Պիզայի ընկնող աշտարակը (Իտալիա), Լոնդոնի Թաուեր դղյակը և շատ այլ զարմանահրաշ բաներ։ Դեպի արևելք «ճամփորդողները» կտեսնենԹաջ Մահալը (Հնդկաստան)։ Բարի ճանապարհ մաղթող լայնաթևք կիմոնոներով ճապոնուհիների և այլն։ Հնարավոր է «շրջագայել» նաև Աֆրիկայում, տեսնել Կլեոպատրա թագուհու ապարանքը Հին Եգիպտոսում, ուղտերի դանդաղ քայլող քարավանն անապատում, ջունգլիներում՝ ծառերի ճյուղերին ճոճվող չարաճճի կապիկներ, ժամանակ առ ժամանակ անսպասելի հայտնվող վագրաձիեր, ընձուղտներ, ռնգեղջյուրներ և այլ կենդանիներ։ Կարող են «հասնել» նաև Կենտրոնական ու հարավային Ամերիկա՝ Խաղաղ օվկիանոսի հարավային ափերը։

Ֆրանսիայում նույնպես, Դիսնեյլենդի նմանությամբ, Փարիզից 32 կմ հեռավորությամբ՝ Մառն լա Վալեում, 1992 ստեղծվել է «Դիսնեյլենդ Փարիզը», որտեղ կան նաև հյուրանոցներ, խանութներ կազմակերպվում են ներկայացումներ, ատրակցիոններ և այլ միջոցառումներ։

Դիսնեյլենդեր կան նաև աշխարհի մի շարք քաղաքներում։

Նույն շարքից