Բարի օր 

1969 այս օրը տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը պատմության մեջ առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա

analitik.am

«Ապոլոն-11», առաջին տիեզերական թռիչքը, որ 1969 թվականի հուլիսի 20-ին Լուսնի վրա իջեցրեց մարդկանց՝ ամերիկացի տիեզերագնացներ Նեյլ Արմստրոնգին և Էդվարդ Օլդրինին։

Արմստրոնգը առաջինը ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա։ Նա մոտ երկու ժամ մնաց Լուսնի վրա, Էլդրինը՝ մի քիչ պակաս։

Միասին հավաքել են 22 կգ լուսնային նյութեր՝ Երկիր բերելու համար։ Արշավախմբի երրորդ անդամ Մայքլ Քոլինզը միայնակ ղեկավարում էր տիեզերանավը, մինչ Արմսթրոնգը և Օլդրինը վերադարձան տիեզերնավ՝ Երկիր վերադառնալու համար։

«Ապոլոն-11»-ի թռիչքը տեղի ունեցավ Քենեդու անվան տիեզերական կենտրոնում, ԱՄՆ 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի, ինչպես նաև փոխվարչապետ Սպիրո Ագնյուի անմիջական ներկայությամբ ժամը 13:32-ի դրությամբ։

Թռիչքը ուղիղ եթերով ցուցադրվեց ամբողջ աշխարհում, բացառությամբ ԽՍՀՄ-ի և Չինաստանի, որոնք պարզապես հայտարարեցին մեկնարկի մասին։

Նույն շարքից