Բարի օր 

1944 թ. հուլիսի 22-ին ստեղծվեց Արժույթի միջազգային հիմնադրամը

analitik.am

International Monetary Fund, (IMF), ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում (Կոլումբիա), ԱՄՆ։

Այն հիմնադրվել է 1944 թ. հուլիսի 22-ին Բրետոն Վուդսի կոնֆերանսի ժամանակ և սկսել է գործել 1945 թ. դեկտեմբերի 27-ին, երբ 29 երկիր համաձայնագիր ստորագրեցին։

Սկզբում այն 45 անդամ ուներ։ ԱՄՀ-ի ստեղծման հիմնական նպատակն էր կայունացնել փոխարժեքները և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աջակցել միջազգային վճարման համակարգի վերակառուցմանը։

ԱՄՀ-ին անդամակցում է 188 պետություն։

Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է Արժույթի միջազգային հիմնադրամին 1992թ. ապրիլի 28-ին` համաձայն «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու նպատակով 2009թ. կնքված համաձայնագրով ԱՄՀ կողմից Stand-by Arrangement ծրագրի շրջանակներում տրամադրվել է 127,6 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ, իսկ հետագայում` «Երկարաժամկետ վարկային գործիք» (Extended Credit Facility (ECF)) ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2010թ. և 2012թ. կնքված համաձայնագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվել է ընդհանուր 101.8 մլն ՀՓԻ գումարի չափով վարկ: Ներկայումս շարունակվում է արդյունավետ համագործակցությունը ԱՄՀ-ի հետ:

Նույն շարքից