Բարի օր 

1701 թ. հուլիսի 24-ին ֆրանսիացի Անտուան Լոմեի կողմից հիմնադրվեց Դետրոյթ քաղաքը

analitik.am

Դետրոյթ քաղաք է ԱՄՆ-ի հյուսիսարևելյան մասում, Միչիգան նահանգում։ Քաղաքը գտնվում է նահանգի հարավարևելյան անկյունում և տեղակայված է Դետրոյթ գետի վրա։ Քաղաքի հարևանությամբ է գտնվում Կանադայի հետ ԱՄՆ-ի միջպետական սահմանը։ Բնակչությունը կազմում է 713 777 մարդ (2010 թ-ի տվյալներով), արվարձանների հետ 4,4 միլիոն մարդ։

Ֆրանսերեն դետրուա (Détroit՝ «նեղուց, նեղ անցք՝ անցում, կիրճ») անվանման անգլերեն արտասանությունն է։ Անվանումը սկզբնապես վերաբերել է Սենտ Կլեր և Էրի լճերի միջև եղած նեղուցին, որտեղ գտնվում է Դետրոյթը։ Հիմնադրել են ֆրանսիացիները 1701 թվակնին՝ Կանադայի հետ սահմանային Դետրոյթ գետի ափին։

1760 թվականին զավթել են անգլիացիները։ 18-րդ դարի վերջին մտել է ԱՄՆ֊ի կազմի մեջ։

Նույն շարքից