Վենեսուելայի մայրաքաղաքը և նրա մերձակա տարածքները առանձնացված են որպես դաշնային մայրաքաղաքային օկրուգ, որի տարածքը կազմում է 1900 կմ²։
Հիմնադրել է իսպանացի կոնքիստադոր Դիեգո դե Լասադան (կարակաս ցեղի հնդկացիների այրված բնակավայրի տեղում) սուրբ Հակոբի օրը (1576 թվականի հուլիսի 25) Sant Jago de Leon de Caracas անունով։ Ինչպես և այդ դարաշրջանի իսպանական ճոռոմ այլ անվանումներից, դրանից ժամանակի ընթացքում մնաց միայն իմաստազրկված վերջավորությունը։
Առաջին քաղաքապետները ընտրվեցին Գոնսալո դե Օսորրիոն, Լոսադայի զարմիկը, և Ֆրանսիսկո Ինֆանտեն։ Արխիվներում իսպանացիների կառավարման առաջին տարիների մասին չեն պահպանվել որևէ տեղեկություններ։ XVI-XVII դդ. Այն բազմաթիվ անգամ ենթարկվել է ծովահենների հարձակմանը։ 1577թ-ին Կարակասը դարձավ իսպանական մարզպետի նստավայր, իսկ 1777թ-ին հայտարարվեց Վենեսուելայի մայրաքաղաք։
1810թ-ին Վենեսուելայում սկսվեցին առաջին վճռական բախումները հայրենասերների և նվաճողների միջև։ Քաղխորհրդի մի մաս կազմող կրեոլները (այդպես էին անվանում Հարավային Ամերիկայում ծնված իսպանացիներին և իտալացիներին) կազմակերպեցին ապստամբություն, որի արդյունքում իշխանության գահից հեռացվեց իսպանական գեներալ-կապիտանը և ստեղծվեց խունտա գերագույն իշխանությունը։
Քանի որ իմաստ չկար պահպանել հավատարմություն իսպանական թագավորին, 1811թ-ի հուլիսի 5-ին Կարակասում ստեղծվեց Ազգային կոնգրես, որը հռչակեց Վենեսուելան անկախ պետություն։ Սակայն 1812 թվականին իսպանացիները սկսեցին վերականգնել իրենց գերիշխանությունը Վենեսուելայում, ում պարտությանը նպաստեց ուժեղ եկրաշարժը, որը տեղի ունեցավ իսպանական զորքերի ներխուժման նախօրեին։ Հոգևորականությունը, որը դեմ էր անկախության մտքին, համարեց աղետները Աստծո պատիժ՝ օրենքներին չենթարկվող իշխանությանը։
Հեղափոխության ղեկավար Ֆրանսիսկո Միրանդան փորձում էր խաղաղ ճսնապարհով լուծել խնդիրը, բայց նրան բռնեցին և ուղարկեցին Իսպանիա, որտեղ և մահացավ բանտում։ Հեղափոխությունը ղեկավարեց նրա կողմնակիցներից մեկը, ով 1813 թվականին գրավեց Կարակասը, բայց մեկ ամիս հետո աքսորվեց իսպանական զորքերի կողմից։
Վենեսուելայի անկախությունը ամբողջությամբ վերականգնվեց 1815 թվականին, բայց դա շատ երկար չտևեց։ 1818 թվականին ստեղծվեց Ազգային կոնգրես, ով Վենեսուելան հռչակեց հանրապետություն։ Հաջորդ տարի նա մտավ Մեծ Կոլումբիայի կազմի մեջ, որից բաժանվեց 1830 թվականին։ Այդ օրվանից Կարակասը դարձավ Վենեսուելայի հանրապետության մայրաքաղաքը։