Բարի օր 

2012 թ. հուլիսի 27-ին Լոնդոնում սկսվեցին Ամառային Օլիմպիական խաղերը

analitik.am

Լոնդոնը առաջին քաղաքն էր, որը ընդունեց օլիմպիական խաղերը երեք անգամ, մինչ այս այստեղ անցկացվել են 1908-ի և 1948-ի ամառային օլիմպիական խաղերը։

Բացման արարողությունը տեղի է ունենեցել հուլիսի 27-ին և կոչվել է «Հրաշքների կղզի» (անգլ.՝ The Isles of Wonder)։ Արարողության ռեժիսորն էրօսկարակիր Դեննի Բոյլը։ Խաղերը բացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ IIը, իսկ արարողության վերջում երգել է Փոլ Մաքքարթնին։

Հայաստանը 2012 ամառային օլիմպիական խաղերում

Հայաստանը մասնակցեց օլիմպիադային 9 մարզաձևերով։ Հայաստանը ներկայացրեցին 25 մարզիկ մարզուհիներ, որոնց թվում՝

  • 4 մարզիկ - աթլետիկա
  • 1 - բռնցքամարտ
  • 7 - ըմբշամարտ
  • 1 - թաեքվանդո
  • 2 - լող
  • 6 - ծանրամարտ
  • 1 - հրաձգություն
  • 2 - ձյուդո
  • 1 - մարմնամարզություն

Խաղերի պատկերանիշը իրենից ներկայացնում է 4 անկանոն բազմանկյուններ, որոնք խորհրդանշում են և նմանեցված են «2», «0», «1», «2» թվերին։ Մասերից մեկում գրված է Լոնդոն բառը, մյուսում օլիմպիական օղակները։ Պատկերանիշը գործածվում է 4 տարբերակի գույներով՝ կապույտ, կանաչ, նարնջագույն և դեղին։ Այն մշակվել է մոտ 1 տարի «Wolff Olins» ընկերության կողմից և արժեցել է 400,000 ֆունտ ստերլինգ։ Պատկերանիշի հետ կապված մի քանի երկրներում եղել են բողոքներ։

Թալիսմաններ

Խաղերի թալիսմանները հայտարարվել են 2010 թ, մայիսի 19-ին։[16]։ Ըստ հեղինակների դրանք պողպատի երկու կաթիլ են՝ Վենլոկը և Մանդեվիլը։ Նրանք այդպես են անվանվել Մաչ-Բենլոկ քաղաքի պատվին, որտեղ առաջին անգամ անց են կացվել Օլիմպիական խաղերի նման խաղեր և Սթոք-Մանդեվիլ գյուղի պատվին, որտեղ Մեծ Բրիտանիայում տարածքում առաջին անգամ անց են կացվել Հաշմանդամների Օլիմպիական խաղերը։ Թալիսմանները ունեն 1 աչք, նրանց գլխին հեծանվային սաղավարտներ են ու նրանց վրա պատկերված են խաղերի պատկերանիշը։

Մեդալներ

Մեդալի տրամագիծը կազմում է 85 մմ, հաստություն՝ 7 մմ։ Քաշը՝ 375 - 400 գրամ։ Այս մեդալները Օլիմպիական խաղերի պատմության մեջ ամենամեծ մեդալներն են։ Թողարկվել է ընդհանուր թվով մոտ 2100 մեդալ։

Մեդալների հեղինակը դիզայներ Դեվիդ Ուոտկինսն է։ Դիմացի երեսին պատկերված է խաղերի պատկերանիշը շողերի մեջ, իսկ ետևի երեսին հաղթանակի աստվածուհի Նիկան և Թեմզա գետը։

Հիմն

Օլիմպիադայի պաշտոնական հիմն է դարձել Մյուզ խմբի «Survival» երգը։ Երգը հնչելու է ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ, այնպես էլ բոլոր մրցանակաբաշխությունների ժամանակ։ Երգը նաև կօգտագործվի Օլիմպիադան հեռարձակող հեռուստաընկերությունների կողմից։

Անվտանգություն

Օլիմպիական խաղերում անվտանգությունը պահպանելու համար Անգլիայի կառավարության կողմից ձեռնարկվել են մեծ քայլեր։ Անվտանգության միջոցառումներին նախատեսվում է ներգրավվել մոտ 40,000 մարդու՝ 13,000 ոստիկանի և 17,000 զինծառայողների։ Անվտանգության համար ծախսվող միջոցների բյուջեն կազմում է մոտ 500,000 ֆունտ ստերլինգ։

Նույն շարքից