Բարի օր 

1914 թ. հուլիսի 28–ին սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը

analitik.am

Համաշխարհային պատերազմ հիմնականում կենտրոնացված Եվրոպայում, այն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևեց մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմում զոհվեցին մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ, սակայն թվերը շատ մոտավոր են և հստակ թիվ ոչ ոքի հայտնի չէ։ Այն ամենաարյունալի պատերազմներից մեկն էր մարդկության պատմության մեջ, որը բերեց շատ քաղաքական փոփոխությունների և հեղափոխությունների։

Պատերազմում ներքաշված էին ժամանակի բոլոր հզոր պետությունները, որոնք բաժանված էին երկու դաշինքի, որոնցից էին Անտանտը, որի մեջ էին Միացյալ թագավորությունը, Ֆրանսիան ու Ռուսական կայսրությունը և the Կենտրոնական ուժերը, որի մեջ էին Գերմանիան և Ավստրո-Հունգարիան։ ՄինչդեռԻտալիան եղել է և Անտանտի և Կենտրոնական ուժերի կազմում։

Հետագայում նոր ուժեր ներքաշվեցին հակամարտությանը, այդ թվում Իտալիան, Ճապոնիան և ԱՄՆ-ն միացան Անտանտին, իսկ Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան միացան Կենտրոնական ուժերին։ Պատերզամին մասնակցում էր ավելի քան 70 միլիոն զինվորական, որից 60 միլիոնը միայն Եվրոպայում։ Պատերազմի առիթ եղավ Ֆրանց Ֆերդինանդ արքայազնի սպանությունը հարավսլավացի ազգայնական Գավրիլո Պրինցիպի կողմիցՍարաևոյում։ Սրանից հետո Ավստրո-Հունգարիան վերջնագիր ներկայացրեց Սերբիայի թագավորությանը և նախորդ տասնամյակներում ձևավորված դաշինքները դուրս եկան դեմ հանդիման։ Մի քանի շաբաթվա ընթացքում պատերազմը տարածվեց ամբողջ աշխարհում։

1914 թվականի հուլիսի 28-ին Ավստո-Հուգարիան պատերազմ հայտարարեց Սերբիային և սկսվեց Սերբական արշավանքը։ Քանի որ Ռուսաստանը պետք է պաշտպաներ սերբերին, իսկ Գերմանիան ներխուժեց Բելգիա և Լյուքսեմբուրգ, Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Գերմանիայի կողմից Փարիզի անհաջող գրոհից հետո կոչվեց Արևմտյան ճակատ, որը վերածվեց խրամատային պատերազմի, տևեց մինչև 1917 թվականը։ Մինչդեռ Արևելյան ճակատում, ռուսական զորքերը հաջողությամբ հաղթահարում էին Ավստրո-Հունգարացիներին և կանգնեցվեցին Արևելյան Պրուսիայում Գերմանացիների կողմից։ 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը միացավ Կենտրոնական ուժերին և բացեց Կովկասյան, Միջագետքի և Սինայական ճակատները։ Իտալիան միացավ Անտանտին 1915 թվականին, իսկ նույն տարում Բուլղարիան միացավ Կենտրոնական ուժերին, մինչդեռ, Ռումինիանմիացավ Անտանտին 1916 թվականին, իսկ Միացյալ Նահանգները միացան Անտնանտին 1917 թվականին։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո, ռուսները դուրս եկան պատերազմից Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիր: 1918 թվականի գարնանը գերմանացիները անցան լայնածավալ հարձակման արևմտյան ճակատում, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեցին գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, համաձայնվեց զենքը վայր դնել 1918 թվականի նոյեմբերի 11-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում Հայաստանի առաջին հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի խաղաղության կոնֆերանսում Մեծ քառյակը (Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Իտալիա) ստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգա, որպեսզի հետագայում բացառվեր նմանատիպ հակամարտություն։ Սակայն արդյունքում Եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ և զարգացավ ազգայնամոլությունը, ինչից ծնունդ առավՆացիզմը։

Նույն շարքից