Բարի օր 

1965 թ. հուլիսի 31-ին ծնվել է Ջոան Ռոուլինգը

analitik.am

Ջոան Ռոուլինգ անգլիացի գրող, առավելապես հայտնի է Ջոան Քեթլին Ռոուլինգ գրական անվան տակ։  Բրիտանական կայսրության (OBE, Order of the British Empire) և Պատվո Լեգեոնի շքանշանակիր (2009)։ Նրա գրած Հարի Փոթերի մասին վիպաշարը թարգմանված է աշխարհի 65 լեզուներով։

2001 թ. Ջոան Ռոուլինգը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրացանակը։ Ներկա դրությամբ Ջոան Ռոուլինգը բրիտանացի միակ կին-միլիարդատերն է, աշխարհի ամենաբարձր վարձատրվող գրողը։ Նրա գրքերը գլխավորում են լավագույն գրքերի ցուցակները աշխարհի տարբեր երկրներում։

Ջոան Ռուլինգը ծնվել է 1965 թ. հուլիսի 31-ին։ Սիրում էր պատմել հեքիաթներ, իր առաջին պատմությունը գրել է 6 տարեկանում։ Ինը տարեկան հասակում Ջոանը ընտանիքի հետ տեղափոխվել է Տատսխիլ, որը Լոնդոնի մերձակայքում փոքրիկ քաղաք էր։ Դպրոցն ավարտելուց հետո Ջոանը ընդունվում է Էկզետեր քաղաքի համալսարան՝ ընտրելով լեզվաբանի մասնագիտությունը, խորացված սկսում է ուսումնասիրել ֆրանսերեն լեզուն։

1991 թ.` 26 տարեկան հասակում Ջոանը տեղափոխվել է Պորտուգալիա` դասավանդելու անգլերեն լեզու։ Այնտեղ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Ժորժի Արանտեսի հետ։ 1992 թ. տեղի է ունեցել նրանց հարսանիքը։ Նույն ժամանակ Ջոանը սկսել է աշխատել Հարի Փոթերի մասին առաջին գրքի վրա։ 1993 թ. հուլիսի 27-ին աղջիկ է ունեցել, իսկ դրանից մի քանի ամիս անց ամուսինը դիմել է ամուսնալուծության։ Ջոանը երեխայի հետ վերադարձել է Մեծ Բրիտանիա՝ բնակվելով քրոջ մոտ Էդինբուրգում։

Քիչ անց Ջոանը աղջկա հետ տեղափոխվել է իր վարձակալած փոքրիկ բնակարանը։ Դառնալով միայնակ մայր՝ նա ապրել է պետությունից ստացած իր թոշակով, որը հազիվ հերիքում էր միայն ուտելիքի և երեխայի հագուստի համար՝ շարունակելով գրել։

Հարի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թ. «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թ. Հարի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերը արդեն վաճառվել էին 35,000,000 քանակությամբ, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480,000,000 ԱՄՆ դոլար։ Հարի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարի Փոթերը և մահացու ընծաները» գիրքը լույս է տեսել 2007 թ.։ Հարի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։

Նույն շարքից