Բարի օր 

1932 թ. այս օրը ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

analitik.am

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը հիմնադրվել է ՀԽՍՀ Լուսժողկոմատի 1932 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ։ Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ 1930-ական թվականների երկրորդ կեսից թատրոնում բեմադրվում են մի շարք հայկական օպերաներ ու բալետներ՝ «Գայանե»,«Քաջ Նազար» և այլն։ 1939 թվականին թատրոնը մասնակցում է Մոսկվայում կայացած հայ արվեստի և գրականությանը նվիրված միջոցառումներին և պարգևատրվում է Լենինի շքանշանով։ Մոսկվայից վերադառնալով՝1940 թվականի հունվարի 12-ին, թատրոնը նոր խաղաշրջանը բացում է Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցված շենքում՝ «Ալմաստ» օպերայով։

Թատրոնի շենքը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնը հիմվել է 1933 թվականի հունվարի 20-ին։ Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագիծը 1937 թվականին Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է 1930-ին,Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է 1963-ից։ 2002-ին կատարվել են վերանորոգման աշխատանքներ։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ԽՍՀՄ 1979 թվականի փոստային նամականիշի վրա

1938 թվականին թատրոնը կոչվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անունով։

1957 թվականին թատրոնը ստացել է ակադեմիականի կոչում։

Նույն շարքից