Բարի օր 

Օգոստոսի 6-ին նշվում է միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրը

analitik.am

Օգոստոսի 6-ին նշվում է միջուկային զենքի դեմ պայքարի համաշխարհային օրը: 1945 թվականի այս օրը ամերիկյան ավիացիան ռմբակոծեց ճապոնական Հիրոսիմա քաղաքը:

Օգոստոսի 6-ին՝ ժամը 08:15-ին, 10 հազ. մետր բարձրությունից Հիրոսիմայի վրա ատոմային ռումբ է գցվել 20 հազ. տոննա տրոտիլի ուժգնությամբ: Ռումբը պայթել է 600 մ բարձրության վրա: Մեկ ակնթարթում զոհվել է 80 հազ. մարդ, անհետ կորել ավելի քան 12 հազ.–ը, վիրավորվել 40 հազ.–ը:

Պայթյունի էպիկենտրոնից 4 կմ շառավղով շարունակվում էին հրդեհները: Ամբողջությամբ ավերվեցին 12 կմ2 տարածքով շինություններ, 90 հազ. տներից ոչնչացվեց 62 հազ.–ը:

Օգոստոսի 9-ին գցվեց երկրորդ ռումբը: Զոհվեց և անհետ կորավ ավելի քան 73 հազ. մարդ, ավելի ուշ ճառագայթումից և վնասվածքներից մահացավ ևս 35 հազ. մարդ:

Երկու ռմբակոծությունների հետևանքով տուժեց ավելի քան 300 հազ. մարդ, շուրջ 200 հազ. մարդ ճառագայթման ենթարկվեց: 1955 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայացավ ատոմային և ջրածնային զենքի կիրառումն արգելող առաջին միջազգային կոնֆերանսը: Հիրոսիման դարձավ զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի խորհրդանիշը:

Նույն շարքից