Բարի օր 

1966 թ. այս օրը ծնվել է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիրը

analitik.am

Ջիմմի Դոնալ Ուելս հայտնի է որպես «Ջիմբո» (անգլ.՝ Jimmy Donal «Jimbo» Wales) ծնվել է օգոստոսի 7 1966թ. - ամերիկացի ինտերնետ գործարար է, առավել հայտնի որպես Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր և Վիկիա ընկերության հիմնադիր։

Վիքիպեդիա

Քանի որ Նուպենդիայի եկամուտը շատ քիչ էր, 2001 թվականի հունվարի 15-ին Ուելսը և Սենգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Կայքը սկզբում ստեղծվել էր, որպեսզի նախապես զարգացվեն Նուպենդիայի նութերը։ Սակայն Վիքիպեդիայի արագ աճը նրան դարձրեց գլխավոր նախագիծ։ Վիքիպեդիայի խմբագրմամբ սկզբնական ընթացքում զբաղվում էր Սենգերը։ Ուելսը հիմնականում զբաղվում էր ֆինանսական հարցերով։ Քանի որ Սենգերը աշխատանքի էր անցել Ուելսի առաջարկով, վերջինս իրեն համարում էր Վիքիպեդիայիի միակ հիմնադիրը։ Սակայն Սենգերը իրեն համարում էր համահիմնադիր։ Շուտոց Սենգերը հեռացավ նախագծից։

2003 թվականին կեսերի Ուեսը ստեղծեց Վիքիմեդիա հիմնադրամը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն էր։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ֆլորիդայինահանգում` Տամպեում։ Հիմնադրամը պետք է աջակցեր Վիքիպեդիային և նրա քույր նախագծերին։ Այդ ժամակից ի վեր Ուելսը հանդիսանում հիմնադրամի խորհրդի նախագահ և անդամ։ Նա ակտիվորեն զբաղվում է Վիքիպեդիայի և նրա քույր նախագծերի խթանմամբ։

2005 թվականի սկզբից մինչ օրս Վիքիմեդիա հիմնադրամը գործում է դրամաշնորհների և նվիրաբերությունների շնորհիվ։

Ուելսին բազմիցս անգամ մեղադրել են Վիքիմեդիայի կանոնների խախտման մեջ։ Մասնավորապես Նովելլ ընկերության նախկին աշխատակից Ջեֆ Մերկին մեղադրել է Ուելսին, 2006 թվականին Վիքիմեդիայի հոդվածներից մեկի ոստուգման համար գումար առաջարկելու մեջ։

Ուելսին երբեմն անվանում են Վիքիմդիայի «Բարեհոգի դիկտատոր», չնայած նա հաճախ հրաժարվում է այդ կոչումից և շատ հազվադեպ հրամաններ տալիս Վիքիմեդիայի համայնքին։

Ամենահետաքրքիրն այն է, որ երբ Ուելսին հարցրեցին, թե որն Վիքիմեդիայի վերջնական նպատակը, նա ասել է, որ չկա որևէ հստակ նպատակ, և Վիքիմեդիան ուղղակի ժանանցի համար է։

Նույն շարքից