Բարի օր 

1793 թ. օգոստոսի 10-ին Լուվրը բացվեց որպես թանգարան

analitik.am

Լուվր (ֆր.՝ Palais du Louvre), նախկինում հանդիսանում էր ֆրանսիական թագավորական պալատ, ավերված Տուիլիերի պալատի հետ (ֆր.՝ Palais des Tuileries) Փարիզի գլխավոր ամրոց։

Պալատը գտնվում է Փարիզի կենտրոնում՝ ձախից Սեն գետի, աջից՝ Ռիվոլի փողոցի միջև։ Լուվրը իր հավաքածուով աշխարհի հռչակավոր թանգարաններից է, իսկ մակերեսով՝ Փարիզի ամենամեծ թանգարանը (210.00 մ² քառակուսի, որից 68,000-ը տրամադրված է ցուցահանդեսին) Թանգարանը ներկայացնում է բազմազան հավաքածուներ՝ սկսած անտիկ ժամանակներից մինչև 1848 թ, Արևմտյան Եվրոպայից մինչևՊարսկաստան, Հունաստան, Եգիպտոս, Մերձավոր Արևելք և Միջագետք։

Լուվրում ներկայացված ստեղծագործությունները բազմազան են՝ նկարներ, քանդակներ, կերամիկական ստեղծագործություններ, հնեաբնական գտածոներ, արվեստի ստեղծագործություններ, դեկորատիվ կիրառական արվեստ և այլն։ Համաշխարհային ճանաչում ունեն Լուվրում ներկայացված հունական անտիկ դարաշրջանի քանդակ Միլոսյան Վեներան, Լեոնարդո Դա Վինչիի Մոնա Լիզան (Ջոկոնդա), Էժեն Դելակրուայի «Ժողովրդին առաջնորդող ազատությունը» կտավը, և բազմաթիվ այլ ստեղծագոծություններ։ Լուվրը աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանն է։ 2008 թ. Լուվր է այցելել շուրջ 8,5 միլիոն մարդ։

Լուվրի մշտական ցուցադրությունը ընդգրկում է շուրջ 35 հզ ստեղծագործություն՝ տեղաբաշխված 60,600 մետր² ընդհանուր մակերեսով դահլիճներում։

Նույն շարքից