Բարի օր 

Այսօր երիտասարդության միջազգային օրն է

analitik.am

Երիտասարդության միջազգային օրը ընդունվել է 1998թ. օգոստոսի 8-12-ը Լիսաբոնում տեղի ունեցած Երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ՝ երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով, իսկ 1999թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է որպես Երիտասարդության միջազգային օր։

Աշխարհում առաջին անգամ Երիտասարդության միջազգային օրը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին:

Այսօր աշխարհում ապրում է մինչև 25 տարեկան շուրջ 3 մլրդ մարդ: 2010թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի` 3.25 մլն մարդու 37.7%-ը կամ 1.22 մլն-ը կազմում են մինչև 25 տարեկաննները:

 

Նույն շարքից