Բարի օր 

1944 թ. օգոստոսի 14-ին ծնվել է Սիլվի Վարդանը, ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի

analitik.am

Սիլվի Վարդան (ֆր.՝ Sylvie Vartan, Սիլվի Վարդանյան, օգոստոսի 15, 1944), հայկական արմատներով ֆրանսիացի նշանավոր երգչուհի և դերասանուհի։ Նրա ելույթները ուղեկցվում էին բարդ խորեոգրաֆիկ ներկայացումներով, ֆրանսիական և իտալական հեռուստատեսությունները շատ հաճախ էին ցուցադրում նրա ներկայացումների տեսագրությունները։ 1960-ականներին և 1970-ականների կեսերին նրա ամենամյա շոուների ժամանակ, ամուսնու՝ Ջոննի Հոլիդեյի հետ Փարիզի Օլիմպիա և Կոնգրես դահլիճները լեփ լեցուն էին։ 2004 թվականին, երկարատև ընդմիջումից հետո նա սկսեց ձայնագրել և ելույթներ ունենալ Ֆրանկոֆոն երկրներում։

Ծնվել է Բուլղարիայում 15 օգոստոսի 1944-ին։ Հայրը հայ է եղել, իսկ մայրը՝ հունգարական ծագումով բուլղարիացի։ Սիլվի իր ընտանիքին հետ գաղթել է Ֆրանսիա։ 15 տարի ամուսնացել է Ֆրանսիայի ռոք երաժշտության խոշորագույն դեմքերից Ջոնի Հալիդեի։

Նույն շարքից