Բարի օր 

1943 թ. օգոստոսի 17-ին ծնվել է Ռոբերտ Դե Նիրոն

analitik.am

1943-ի օգոստոսի 17-ին ծնվել է Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ Նյու Յորք քաղաքում, գրում է Calned-ը:

Ռոբերտ Դե Նիրոյի նախնիները գաղթել են Իտալիայից ԱՄՆ։ Նրա հայրը՝ Ռոբերտ Դե Նիրո ավագը հայտնի քանդակագործ ու նկարիչ էր։ Մայրը՝ Վիջինիա Ադմիրալը բանաստեղծուհի էր։ Նրանց ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է Ռոբերտ Դե Նիրո կրտսերը։ Իսկ 3 տարի անց Դե Նիրոյի ծնողները ամուսնալուծվում են։ Ռոբերտ Դե Նիրոյի մանկությունը անցել է Մանհեթենի Գրինվիչ-Վիլլիջ շրջանում, որը երկար տարիներ համարվում էր Նյու-Յորքի գեղարվեստական և արտիսիտիկ բոհեմիայի բնակավայր։ Սպիտակ մաշկ ունենալու պատճառով նրան անվանում էին «Բոբբի-Կաթ»։

10 տարեկան հասակում նա խաղաց իր առաջին դերը «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ, հանդես գալով առյուծի կերպարով։ Մի քանի տարի ընդհանուր կրթությամբ դպրոցում ուսանելուց հետո մոր նախաձեռնությամբ տեղափոխվում է սովորելու Նյու-Յորքի Ֆիորելլո Լա Գարդիայի անվան երաժշտության, արվեստի և կատարողական վարպետության բարձրագույն մասնավոր դպրոցը, որտեղ սովորել է նաև Ալ Պաչինոն։

Մի քանի տարի դպրոցում սովորելուց հետո 16 տարեկանում թողնում է այն և ընդունվում Նյու Յորքի Դերասանական վարպետության դպրոց:

1963-ին Դե Նիրոն առաջին անգամ հայտնվել է նկարահանման հրապարակում, նրա դեբյուտը պետք է տեղի ունենար «Հարսանեկան երեկույթ» ֆիլմով, սակայն ֆիլմը էկրան բարձրացավ միայն 6 տարի անց: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը` «Երեք սենյակներ Մանհեթենում», թողարկվեց 1965-ին:

1973-ին «Դանդաղ թմբկահարիր» ֆիլմի համար նա ստացել է Նյու Յորքի կինոքննադատների գիլդիայի մրցանակը: 1974-ին նկարահանվել է «Կնքահայրը II» ֆիլմում, որը նրան Օսկար է բերել:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում դե Նիրոն մոտ 100 դեր է կատարել և մտադիր չէ բավարարվել ձեռք բերվածով:

Նույն շարքից