Բարի օր 

1950 թ. օգոստոսի 20-ին ծնվել է Ռոբերտ Սահակյանցը, հայ ճանաչված ռեժիսոր, մուլտիպլիկատոր

analitik.am

Ծնվել է 1950 թվականին Բաքվում։ 1964 թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան, որտեղ Սահակյանցը ավարտում է միջնակարգ դպրոցը և ընդունվում Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան։

1970 թվականին, սովորելուն զուգահեռ նա սկսում է աշխատել Հայֆիլմ կինոստուդիայում, որպես նկարիչ-անիմատոր։

1972–ին աշխատում է արդեն որպես ռեժիսոր-անիմատոր։ Այդ նույն ժամանակ ցածր հաճախելիության պատճառով Սահակյանցին հեռացնում են համալսարանից։

1987 թվականին ստացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ կոչումը։ 2008 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը։

«Աղվեսագիրք» 1975թ.
2004 թ. նամականիշ

Իր մոտ 100 ֆիլմերի մեծամասնության սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսյորը ինքը Ռոբերտ Սահակյանցն էր։ Ռոբերտ Սահակյանցի ֆիլմերն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակներին Ֆրանսիայում, Իտալիայում,Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաևՈւկրաինայում, Ռուսաստանում և Էստոնիայում։ Վախճանվել է2009 թվականին, Երևանում, երկարատև հիվանդությունից և սրտի վրա բարդ վիրահատությունից հետո։


Ֆիլմերի ցանկ

Որպես ռեժիսոր

  1. 1972 — «Լիլիթ»
  2. 1973 — «Անհաղթը» — բարոյախրատական մուլտֆիլմ թույլ տղայի մասին, ով ուզում էր ուժեղ դառնալ։
  3. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  4. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  5. 1975 — «Աղվեսագիրք»
  6. 1976 — «Անբան աղվեսը»
  7. 1977 — «Որսորդները»
  8. 1979 — «Կիկոս»
  9. 1979 — «Առաջինը»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981 — «Սուտլիկ որսկանը»
  12. 1982 — «Ով էնպիսի սուտ ասի...»
  13. 1983 — «Խոսող ձուկը»
  14. 1984 — «Հնարամիտ գյուղացին»
  15. 1984 — «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…»
  16. 1985 — «Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս» — գիտաֆանտաստիկ մուլտֆիլմ մեծահասակների համար։
  18. 1988 — «Քամի»
  19. 1989 — «Սեղմակոճակ»
  20. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  21. 1991 — «Ամեն ինչ լավ է» — քաղաքական պամֆլետ ԽՍՀՄ-ի մասին
  22. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  23. 1994 — «Կացին»
  24. 1994 — «Նախագահական ընտրություններ»
  25. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները» (ՕՌՏ)
  26. 1996 — «Տապան»
  27. 1996 — «Վիկտորիա»
  28. 1998 — «optimus mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  29. 2000 — «Ես էլ եմ հայ» — քաղաքական պամֆլետ։
  30. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  31. 2002 — «Yellow Submaryan»
  32. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  33. 2004 — «Կոշկակարի տղան»
  34. 2004 — «Անանաս Բանանաս»
  35. 2004 — «Սովորում ենք կարդալ»
  36. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  37. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  38. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  39. 2005 — «Հայկական դրախտ»
  40. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»», «Բաղեշ», «Սասուն
  41. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  42. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  43. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  44. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  45. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  46. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  47. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  48. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  49. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  50. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  51. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  52. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  53. 2009 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  54. 2009 — «Դա Վինչի կատուն»

Սցենարի հեղինակ

  1. 1973 — «Անհաղթը»
  2. 1973 — «Հեքիաթ ձնեմարդ Դարբուլկայի մասին»
  3. 1974 — «Ինչպես էին արջուկները կետին կերակրում»
  4. 1975 — «Աղվեսագիրք»
  5. 1976 — «Անբան աղվեսը»
  6. 1977 — «Որսորդները»
  7. 1979 — «Կիկոս»
  8. 1979 — «Առաջինը»
  9. 1980 — «Ձախորդ Փանոս»
  10. 1980 — «Քաջ Նազար»
  11. 1981 — «Սուտլիկ որսկանը»
  12. 1981 — «Հազար հնարքներ»
  13. 1982 — «Ով էնպիսի սուտ ասի...»
  14. 1983 — «Խոսող ձուկը»
  15. 1984 — «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…»
  16. 1985 — «Բարեկենդանը»
  17. 1987 — «Դաս»
  18. 1989 — «Սեղմակոճակ»
  19. 1990 — «Քեզ, Հայաստա՛ն»
  20. 1991 — «Ամեն ինչ լավ է»
  21. 1994 — «Կացին»
  22. 1994—1999 — «Նոր Ռուսաստանի հեքիաթները»
  23. 1996 — «Տապան»
  24. 1996 — «Վիկտորիա»
  25. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  26. 2004 — «Փոքրիկ պանդոկ»
  27. 2004 — «Կոշկակարի տղան»
  28. 2004 — «Անանաս Բանանաս»
  29. 2004 — «Սովորում ենք կադալ»
  30. 2004 — «Սովորում ենք հաշվել»
  31. 2005 — «Դինոզավրերի աշխարհում»
  32. 2005 — «Քո առաջին կենդանիները»
  33. 2005 — «Հայկական դրախտ»
  34. 2005 — «Ճանապարհ դեպի տուն։ Տիգրանակերտ»
  35. 2006 — «Ճանապարհ դեպի տուն։ Բաղեշ»
  36. 2006 — «Երկրաչափություն ամենափոքրիկների համար»
  37. 2006 — «Բնագիտություն ամենափոքրիկների համար»
  38. 2006 — «Անգլերեն ամենափոքրիկների համար»
  39. 2007 — «Ճանապարհ դեպի տուն։ Մուշ»
  40. 2007 — «Ամենագետի հաննրագիտարան» 2 մասից
  41. 2007 — «Համաշխարհային պատմություն։ Նախնադարյան մարդ»
  42. 2007 — «Այբուբեն փոքրիկների համար»
  43. 2007 — «Թվաբանություն փոքրիկների համար»
  44. 2008 — «Համաշխարհային պատմություն։ Հին Եգիպտոս»
  45. 2008 — «Անգլերեն փոքրիկների համար»
  46. 2009 — «Համաշխարհային պատմություն։ Հին Հունաստան»
  47. 2009 — «Ճանապարհ դեպի տուն։ Աղթամար»
  48. 2009 — «Դա Վինչի կատուն»

Նկարիչ

  1. 1973 — «Լիլիթ»
  2. 1977 — «Որսորդները»
  3. 1979 — «Կիկոս»
  4. 1983 — «Խոսող ձուկը»
  5. 1985 — «Ով է ներկել Կարմիր ծովը»
  6. 1987 — «Դաս»
  7. 1988 — «Քամի»
  8. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  9. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիայի տեսահոլովակը)
  10. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»
  11. 2004 — «Փոքրիկ պանդոկ»

Մուլտիպլիկատոր

  1. 1971 — «Պույ-պույ մկնիկը»
  2. 1976 — «Գտնված երազ»
  3. 1976 — «Երաժշտություն»
  4. 1985 — «Բարեկենդանը»
  5. 1986 — «Երեք հեքիաթ»
  6. 1987 — «Դաս»
  7. 1992 — «Ամառային գիշերվա երազ»
  8. 1998 — «optimus mundus 4. երկրի լավագույն քաղաքը»
  9. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա», տեսահոլովակ)
  10. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտինի տեսահոլովակը)
  11. 2002 — «Yellow Submaryan»
  12. 2005 — «Իմ մեծ հայկական հարսանիքը» (անիմացիոն հատվածները, Դավիթ Սահակյանցի հետ)

Որպես դերասան

  1. 1998 — «Մեր բակը 2» (Մեսրոպ Մաշտոց)

Օպերատոր

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Հնչյունային օպերատոր

  1. 2002 — «Խելամիտ կյանքի նշանները»

Տեքստի հեղինակ

  1. 1978 — «Բայց չէ՞ որ մենք քեզ հետ ընկերներ ենք»

Երաժշտական տեսահոլովակներ

  1. 1999 — «Մեր բակը 2» ֆիլմի «Մեր բակը 2.5» տեսահոլովակը` ֆիլմի 96-րդ րոպեից (ռեժիսոր)
  2. 1999 — «Փոքրիկ» (Կաբարե-դուետ «Ակադեմիա») (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)
  3. 2000 — «Լուսին» (Լեոնիդ Ագուտին) (ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և անիմատոր)

Նույն շարքից