Բարի օր 

1967 թ. օգոստոսի 21-ին ծնվել է Սերժ Թանկյանը, System of A Down խմբի հիմնադիր

analitik.am

Սերժ Թանկյանը ծնվել է 1967 օգոստոսի 21, Բեյրութ, Լիբանանում։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։

Կենսագրություն

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում էմարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike։ Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1։

Ձայնադարան

Ալբոմներ

System of a Down

  • System of a Down 1998
  • Toxicity 2001
  • Steal This Album! 2002
  • Mezmerize 2005
  • Hypnotize 2005

Serj Tankian

  • SerArt 2003 (Արտո Թունջբոյաջյանի և Սերժ Թանգյանի համատեղ ալբոմը)
  • Elect the Dead 2007
  • Elect the Dead Symphony 2010
  • Imperfect Harmonies 2010
  • Harakiri 2012
  • Orca Symphony No. 1 2013
  • Jazz-Iz-Christ 2013

Սինգլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Lie Lie Lie 2007
  • Sky Is Over 2008
  • The Charade 2010
  • Borders Are 2010
  • Left Of Center 2010
  • Reconstructive Demonstrations 2010
  • Goodbye - Gate 21 2011
  • Figure It Out 2012
  • Cornucopia 2012
  • Harakiri 2012

Նույն շարքից