Բարի օր 

1864 թ. օգոստոսի 22-ին ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն

analitik.am

Կարմիր խաչ (պաշտոնապես՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի միջազգային շարժում), տարբեր երկրներում՝ կամավոր ընկերություններ, որոնք պատերազմի ժամանակ կազմակերպում են օգնություն ռազմագերիներին, վիրավոր և հիվանդ ռազմիկներին, խաղաղ պայմաններում՝ բնական աղետներից տուժածներին և վարակիչ հիվանդություններով տառապողներին։ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Պակիստանում կոչվում է «Կարմիր մահիկ», Իրանում՝ «Կարմիր առյուծի և արևի ընկերություն»։

Պատմություն

1863 թ. Շվեյցարիայում ստեղծվել է «Հիվանդ ու վիրավոր մարտիկների խնամատարության կոմիտե»։ Հաջորդ տարուց սկսած կազմակերպվել են «Կարմիր խաչի» ազգային ընկերություններ, հետագայում հիմնադրվել է միջազգային «Կարմիր խաչ», ստեղծվել նրա միջազգային կոմիտե։ 1965-ի կանոնադրությամբ միջազգային «Կարմիր խաչի» գերագույն օրգանը կոնֆերանսն է, որը գումարվում է չորս տարին մեկ, իսկ կոնֆերանսների միջև ընկած ժամանակաշրջանում՝ մշտական հանձնաժողովը։

Հայաստանի «Կարմիր խաչի» ընկերությունը հիմնադրվել է 1921 թ.։ Քաղաքներում ու խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել հայկական գաղութներիհետ։ Հիմնել է տրոպիկական կայաններ, ամբուլատորիաներ, վեներական հիվանդներին օգնող բուժկետեր, առաջին օգնության բուժակային ու բժշկական կետեր։ Կազմակերպել է բժշկական ջոկատներ և ուղարկել շրջանները՝ բծավոր տիֆի, տրախոմայի, վեներական հիվանդությունների դեմ պայքարելու։ Բացել է հիվանդանոցներ, ծննդատներ, երկրաշարժի ժամանակ օգնել տուժածներին։

Նույն շարքից