Բարի օր 

1991 թ. օգոստոսի 24-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության դրոշը

analitik.am

Հայաստանի Հանրապետության դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։

ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
Pantone 485 286 1235
CMYK 0-100-100-0 100-80-0-0 0-35-100-0
RGB 217-0-18 0-51-160 242-168-0
HTML #D90012 #0033A0 #F2A800

 

Գունային սխեմա Կարմիր Կապույտ Նարնջագույն
RGB 216-28-63 85-117-196 239-107-0
HTML #D81C3F #5575C4 #EF6B00

Նույն շարքից