Բարի օր 

1902 թ. օգոստոսի 25-ին ծնվել է Մուրադ Կոստանյանը, թատրոնի և կինոյի հայ դերասան

analitik.am

Մուրադ Կոստանի Կոստանյան (օգոստոսի 25, սեպտեմբերի 7, 1902 - փետրվարի 3, 1992, Երևան), հայկական խորհրդային դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։

Կենսագրություն

1925 թվականին ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան։ 1925 թվականից աշխատել էԹիֆլիսի Ադամյանի անվան հայկական թատրոնում 1928 թվականից՝ Լենինականի Աճեմյանի անվան թատրոնում, 1930 թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1932 թվականից նկարահանվում է ֆիլմերում։ 1934 թվականից մանկավարժական գործունեություն է ծավալել, 1944 թվականից դասավանդել էԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Դերեր թատրոնում

  • Սերոբ (Վաղարշյանի «Վանքաձոր»)
  • Խաչո (Ա.Գուլակյանի «Արշալույսին»)
  • Խարիտոնով (Կ.Սիմոնովի «Ռուս մարդիկ»)
  • Պրոտոպեյ (Մ.Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշներ»)
  • Եպիխոդով (Ա.Չեխովի «Բալու այգի»)
  • Իսայի (Գ.Սունդուկյանի «Խաթաբալա»)
  • Բլագոյ (Բ.Նուշիչի «Փիլիսոփայության դոկտոր»)
  • Ֆորտունատո (Կ.Գոլդոնիի «Ձկնորսներ»)

Դերեր կինոյում

  • 1933 – Լույս և ստվերներ
  • 1937 – Կարո – Համբո
  • 1938 – Զանգեզուր – դաշնակցական սպա
  • 1939 – Լեռնային արշավ – վարսավիր
  • 1939 – Մեր կոլխոզի մարդիկ – պահեստապետ
  • 1939 – Սևանի ձկնորսները – Գրիգոր
  • 1943 – Դավիթ Բեկ – Ռաշիդ-միրզա
  • 1954 – Մանրուք – Գալուստ
  • 1954 – Փեսատես – ուղևոր
  • 1955 – Հասցեատիրոջ որոնումները – կոշկակար
  • 1956 – Սիրտն է երգում – քարտաշ
  • 1958 – Առաջին սիրո երգը – Տիգրան Վարունցի հարևանը
  • 1959 – 01-99 – Պետրոս
  • 1966 – Մեր քաղաքի մարդիկ. Ավդոյի մեքենան– Սամսոն
  • 1969 – Ձախորդ Փանոսը – գյուղացի
  • 1973 – Ժայռը – Մատվեյ Եգորիչ
  • 1975 – Հարսնացու հյուսիսից – Մուրադ
  • 1980 – Բոլոր տարիքներն են սիրուն ենթակա
  • 1982 – Երջանկության մեխանիկա – Արտավազդ

Ձայնավորում

  • 1980 – Ձախորդ Փանոս – Փանոս

Նույն շարքից