Բարի օր 

Օգոստոսի 26-ին ծնվել է Մայր Թերեզան

analitik.am
Կաթոլիկ միանձնուհի Մայր Թերեզան (իսկական անունը՝ Ագնես Գոնդժա) ծնվել է 1910թ. օգոստոսի 27-ին մակեդոնական Սկոպե քաղաքում: Տասնութ տարեկան հասակում մեկնել է Իռլանդիա, որտեղ ընդգրկվել է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունում է կուսակրոնություն և ստանում Թերեզա անունը:
1948թ. Հնդկաստանում հիմնում է գթաստրության խումբ, որի գործունեությունն ուղղված էր դպրոցների, մանկատների, ծանր հիվանդների և աղքատների համար հիվանդանոցների ստեղծմանը: 1965թ. խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: 1973թ. մայր Թերեզան արժանցել է կրոնի առաջընթացի համար Թեմպլտոնովյան մրցանակին:
1979թ. նրան տրվում է Նոբելյան մրցանակ՝ «Կարիքավոր մարդկանց օգնելու գործունեության համար»: Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին՝ 87 տարեկան հասակում:

Ի՞նչ կարող եք անել դուք աշխարհում խաղաղության ամրապնդման համար. գնացե՛ք տուն եւ սիրեք ձեր ընտանիքը։

Մեզ հարկավոր չեն զենք ու ռումբեր. չարիքին հաղթելու համար մեզ հարկավոր է սեր եւ կարեկցանք։

Հեշտ է սիրել հեռավորներին, սակայն այնքան էլ հեշտ չէ սիրել մերձավորներին։

Երբ մեղադրում ես մարդկանց, նրանց սիրելու ժամանակ չի մնում։

Ընտանիք ստղծելու համար բավական է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է համբերել եւ ներել սովորել։

Թող յուրաքանչյուրը, ով գալիս է քեզ մոտ, հեռանա ավելի լավ դարձած ու երջանիկ։

Ամենակարեւոր սպեղանին սերն ու հոգատարությունն է։

Նույն շարքից