Բարի օր 

Օգոստոսի 28-ին ծնվել է գերմանացի գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ծնվել է

analitik.am
Գերմանացի մեծ քնարերգու, մտածող, բնագետ ու պետական այր Յոհան Վոլֆգանգ Գյոթեն (1749, օգոստոսի 28-1832 մարտի 22) գերմանական նոր գրականության հիմնադիրներից է:
Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» (մաս 1, 1808թ., մաս 2, 1823–31թթ.) ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի:
Մարդիկ անհիշելի ժամանակներից երազում էին այն մարդու մասին, ով կկարողանար հասկանալ և իրեն ենթարկել բնության գաղտնիքները: XVI դարի 1-ին կեսին Գերմանիայում տարածված էր թափառաշրջիկ բժիշկ ու գրբաց դոկտոր Ֆաուստի մասին լեգենդը: Գյոթեին նույնպես հետաքրքրել է Ֆաուստի կերպարը, որին էլ նա դարձրել է իր ողբերգության գլխավոր հերոսը:
Գյոթեի լավագույն գործերից են նաև «Հռոմեական էլեգիաներ» (1790թ.), «Հերման և Դորոթեա» (1797թ.), «Արևմտաարևելյան դիվան» (1814–19թթ.) և այլ երկեր:
Գյոթեի կազմաբանական հետազոտություններից հայտնի է «Փորձ բույսի ձևափոխության վերաբերյալ» (1790թ.) աշխատությունը:
Գյոթեն գրել է մոտ 1600 բանաստեղծություն: Դեռևս 1830թ.` հեղինակի կենդանության օրոք, նրա բանաստեղծություններից առաջինը հայերեն թարգմանել է Խաչատուր Աբովյանը: «Վարդը» բանաստեղծությունը թարգմանել է Հովհաննես Թումանյանը, որի համար գեղեցիկ երաժշտություն է գրել Ռոմանոս Մելիքյանը:

Նույն շարքից