Բարի օր 

Սեպտեմբերի 1-ը գիտելիքի օրն է

analitik.am

Որպես Գիտելիքի օր՝ սեպտեմբերի 1-ը, սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։

Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր: Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է համարվում:

Այս տարի Հայաստանի ավելի քան 1450 դպրոցներ  իրենց դռները կբացեն աշակերտների առաջ։ Սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցներում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառումներ կլինեն։

Նույն շարքից