Բարի օր 

1698 թ. այս օրը Պետրոս I-ը Ռուսաստանում մորուք կրելու հարկ սահմանեց

analitik.am

Պյոտր I իր կառավարման հենց սկզբում ընտրել էր Եվրոպային մոտ լինելու քաղաքականություն: Ցարը հոգ էր տանում, որ ռուս ժողովուրդը նույնիսկ արտաքին տեսքով հիշեցնի Եվրոպացու: Այս մասին հայտնում է calend.ru կայքը:

1698թ. օգոստոսին, 26-ամյա ցարը արտասահմանից վերադառնալուց հետո, բոյարների ժողովում մկրատ է պահանջում, և սեփական ձեռքով մի քանիսին զրկում է մորուքից:
Սակայն նոր կարգն ու կանոնները դժվարությամբ էին կյանքի կոչվում: Ցարին քննադատում էին նրա նորամուծությունների համար և չէին ընդունում. եղան նաև մարդիկ, ովքեր զրկվելով մորուքից ինքնասպան եղան:

1698թ. սեպտեմբերի 5-ին Պյոտր I մտցրեց մորուքի հարկ: Վերահսկելու համար գործառնության մեջ դրվեց հատուկ մետաղյա ժետոն՝ մորուքի նշան, որը իրենից ներկայացնում էր մորուք ունենալու դիմաց գումարի վճարման յուրատեսակ անդորրագիր:

Գործառնության մեջ դրվեց հատուկ մետաղյա ժետոն՝ մորուքի նշան, որը իրենից ներկայացնում էր մորուք ունենալու դիմաց գումարի վճարման յուրատեսակ անդորրագիր1705թ. հրամանագրի համաձայն տղամարդիկ՝ բացառությամբ քահանաները, վանակաները և գյուղացիները պարտավոր էին սափրել բեղերն ու մորուքը:

Մորուք կրելու հարկի չափը սահմանվել է ըստ անձի գույքային վիճակի:

Հաստատված էր տուրքի չորս կարգ. պաշտոնավորներից՝ տարեկան 600 ռուբլի, առևտրականներից 100 ռուբլի, արվարձանի բնակիչներից 60 ռուբլի, փոստակառապանից և մոսկովյան այլ աստիճանավորներից՝ 30 ռուբլի:

Գյուղացիներից հարկ չէր պահվում, սակայն ամեն անգամ քաղաք մտնելիս նրանցից գանձվում էր 1 կոպեկ:

Տուրքը վերացվել է միայն 1772թ:

Նույն շարքից