Բարի օր 

1995 թ. սեպտեմբերի 7-ին ստեղծվեց Հայկական դրամի խորհրդանշանը

analitik.am

Հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995 թվականին որպես Հայաստանի ազգային արժույթի խորհրդանիշ։

Անկախություն հռչակելուց երկու տարի անց Հայաստանը 1993 թվականին հիմնել է սեփական ազգային արժույթ՝ հայկական դրամ, որի օգտագործման ընթացքում առաջացավ նրա գրաֆիկական խորհրդանիշի անհրաժեշտությունը։ Ելնելով գործարարական պահանջից, դրամի խորհրդանշանը (խորհրդանիշը) առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Պատմություն

Դրամի խորհրդանիշի ի հայտ գալը։

Մաշտոցի ժառանգություն

Դրամի խորհրդանիշի հանդես գալուն նպաստել են մի քանի նախադրյալներ, որոնցից հիմնականն էՄեսրոպյան այբուբենը։ Հայկական տառերի յուրահատուկ և համակարգված երկրաչափական ուրվագծերը հեղինակը նկատել է այբուբենը սովորելու ընթացքում։ Հետագայում, ծանոթանալովհայկական տառերի առաջանալու մի վարկածի [1] հետ, նա մեկ անգամ ևս համոզվել է, որ հայկական տառերի ձևավորման համար հատուկ դեր են կատարում հորիզոնական գծերը։

Դրամի խորհրդանշանի առաջին գրանցումը արժույթների փոխանակման համարժեքով 516 դրամ/դոլար։

Ստեղծման օրը

Նշանը առաջացավ 1995 թվականի սեպտեմբերի 7-ին, ինչի մասին վկայում են հայկական դրամի շարժի գրանցումները, որոնք հեղինակը կատարել է իր ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ Ավելի վաղ ամսաթիվ կամ փաստեր ոչ մեկի կողմից դեռևս չեն ներկայացվել։ Այդ օրվանից սկսած, հեղինակը օգտագործել է դրամի խորհրդանիշը դոլարի խորհրդանիշի հետ զուգահեռ։

Անհրաժեշտություն

Դրամի խորհրդանշանի նպատակն է պարզագույն ձևով նշել հայկական արժույթը, օրինակ՝ ֆինանսական փաստաթղթերում, գնապիտակներում, արժույթի փոխանակման ցուցակներում, համակարգչային համակարգում և այլ հնարավոր դեպքերում։ Հեղինակը սահմանել է, որ խորհրդանշանը պետք է՝

  • նշի ազգային արժույթը գրաֆիկայի միջոցով.
  • կապված լինի հայկական տառերի հետ.
  • ունենա արտարժույթներին բնորոշ տարրեր.
  • հասարակ լինի հեշտությամբ պատկերելու համար.
  • շատ պարզ լինի ճանաչելու համար։

Նվեր Հայաստանի Հանրապետությանը

2001 թվականին Հայաստանում Քրիստոնեությունը ընդունելու 1700 հոբելյանը նշելու առիթով հեղինակը խորհրդանշանին վերաբերող փաստաթղթերը փոխանցել է որպես նվեր այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ փաթեթի պատճեն փոխանցել է Գարեգին Բ կաթողիկոսին, ում շնորհավորել է և օրհնությունն է խնդրել։

Կենտրոնական Բանկի մրցույթ

Առաջարկ Ռ. Արուտչյանի

Առաջարկ Վ. Փենեսյանի

Առաջարկ Գ. Բաբախանյանցի

ՀՀ նախագահին ներկայացված փաթեթը փոխանցվել է ՀՀ Կենտրոնական բանկ, ինչին հաջորդել է հայկական դրամի խորհրդանշանի մրցույթը։ Մրցութային հանձնաժողովը, դիտարկելով ներկայացված մի քանի տարբերակները, ընտրել է Կարեն Կոմենդարյանի և Ռուբեն Արուտչյանի նմանատիպ էսքիզները (համահեղինակներ չեն)։

Կենտրոնական Բանկի մրցույթին մասնակցել են նկարիչ Ռ. Արուտչյանի առաջարկը, որը ունի եվրոյի խորհրդանիշին բնորոշ տարրերը, և ճարտարապետ Վ. Փենեսյանի առաջարկը, որը բխում է «Փող» բառի առաջին տառից։ Բացի նշված տարբերակներից հայտնի են մի քանի այլ մտահղացումներ, որոնք չեն ներկայացվել մրցույթին։

Խորհրդանշանը թղթադրամի և մետաղադրամի վրա

թղթադրամ, 10000 դրամ։

հոբելյանական մետաղադրամ, 5000 դրամ։

թղթադրամ, 1000 դրամ։

2003 թվականին դրամի խորհրդանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում, իսկ 2008 թվականին նա պատկերվում է հոբելյանական մետաղադրամի դարձ երեսին։

Նշանի տեսքը և կարգավիճակը

Դրամի խորհրդանշանը բխում է «Դրամ» բառի առաջին տառից։ Բացի այդ, խորհրդանիշը ունի երկու հորիզոնական գծեր, որոնք բնորոշ են մի շարք օտարերկրյա արժույթներին։ Այս գծերի նշանակությունը հեղինակը ներկայացնում է իր «արժույթների խորհրդանշաններ» սեմինարներում։

Հեղինակային իրավունք, պետական սեփականություն

Հեղինակային իրավունքը հաստատելու նպատակով Կ. Կոմենդարյանը 1997 թվականին դիմում է Ազգային ստանդարտների վարչություն, իսկ 2001 թվականին ԱՄՆ-ում փոխանցում է խորհրդանիշի նկարագրությունը Ամերիկյան Կոնգրեսի գրադարանի հեղինակային իրավունքների բյուրոյին (Copyright Bureau of Library of US Congress)։ 1997 թվականին նույն նպատակով Ազգային ստանդարտների վարչություն դիմում է ձեռներեց Գևորգ Բաբախանյանցը։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ արժույթների նշանները պետական սեփականություն են։ Դրա մասին նշված է նաև 1999 թվականիդեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից հաստատված օրենքում (վերանայվել է հունիսի 15-ին 2006 թվին)։ Ոստի, դրամի խորհրդանշանը հնարավոր է դիտարկել որպես ևս մի պետական ատրիբուտ՝ ի լրացում ազգային դրոշի, զինանշանի, հիմներգի և դրամի։

Նույն շարքից