Բարի օր 

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի օրն է

analitik.am

Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (անգլ.` World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։

Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։

Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա)։

Նույն շարքից