Բարի օր 

Այսօր երգչուհի Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է

analitik.am

Այսօր ազգությամբ հայ, գերմանաբնակ մոդել և երգչուհի Իվետա Մուկուչյանի ծննդյան օրն է: Երգչուհին 1992թ. տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ստացել է միջնակարգ և բարձրագույն կրթություն։ 1998-2006թթ անգլերեն լեզու և նկարչություն է սովորել Համբուրգի Սանկտ Անսգար գիմնազիայում։

2009թ. վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։ 2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Նույն թվականին Մոսկվայի «Արմենիա» հայկական ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին։ 2011թ. նկարահանել է 2 տեսահոլովակ։ Երգչուհին առավել հայտնի հաուս-էլեկտրո երգերով, որի շրջանակներում համագործակցել է դիջեյներ Սերժոյի և Լազարոյի հետ։

Ի դեպ, ինչպես երեկ հայտնի դարձավ, հենց Իվետա Մուկուչյանն է ներկայացնելու է Հայաստանը Եվրատեսիլ 2016-ում։

Նույն շարքից