Բարի օր 

Հոկտեմբերի 22-ը կակազողների միջազգային օրն է

analitik.am

Այսօր, հոկտեմբերի 22-ին նշվում է կակազողների միջազգային օրը: Այդ տոնը սկսել եննշել 1998 թվականից International Stuttering Association կազմակերպության նախաձեռնությամբ:

Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն, «կակազում» է կոչվում խոսքի այն խանգարումը, որը բնութագրվում է հնչյունների, վանկերի եւ բառերի  հաճախակի կրկնմամբ կամ երկարացմամբ, ինչպես նաեւ խոսքի մեջ հաճախակի դադարներով եւ անվճռականությամբ, ինչը կտրատում է խոսքի ռիթմիկ ընթացքը:

Մարդը ցանկացած տարիքում կարող է կակազելու սովորություն ձեռք բերել, բայց ամենից հաճախ դա ի հայտ է գալիս  2-ից 6 տարեկանում՝ հենց այն տարիքում, երբ ձեւավորվում են խոսելու հմտությունները:

Ի դեպ, կակազելու սովորությունից տառապել են Դեմոսթենեսը, Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Իսահակ Նյուտոնը, իսկ մեր ժամանակակիցներից Բրյուս Ուիլիսը, Արտեմի Տրոիցկին եւ շատ այլ հայտնի մարդիկ:

Նույն շարքից