Բարի օր 

Այսօր ռեփեր Ջեյ Զիի ծննդյան օրն է

analitik.am

Շոն Քորի Կարտերը, երկրպագուներին առավել հայտնի Ջեյ Զին այսօր տոնում է իր ծննդյան օրը: Հանրահայտ ռեփերը ծնվել է դեկտեմբերի 4, 1969թ., Բրուքլինում (ԱՄՆ):

Համարվում է հիփ-հոփ ասպարեզի առավել հաջողված ներկայացուցիչներից մեկը, ում կարողությունը 2011 թվականի դրությամբ գնահատվել է մոտ 450 միլիոն դոլար։

Def Jam Recordings և Roc-A-Fella Records ձայնագրման ստուդիաների նախկին գործադիր տնօրենն է և ներկայիս The 40/40 Club-ի և NBA-ի ակումբ «Բրուքլին Նեթսի» համասեփականատերները։

Ամուսնացած է երգչուհի Բեյոնսե Նոուլզի հետ։ Համատեղ կյանքում զույգն ունեցել է մեկ զավակ՝ Բլու Այվի Կարտեր (ծ. 2012) անունով։

Նույն շարքից