Բարի օր 

Մաքսային աշխատողների միջազգային օր

analitik.am
Այսօր՝ հունվարի 26-ին, ընդունված է տոնել Մաքսային աշխատողի միջազգային օրը: 1952թ.-ի նոյեմբերին կազմավորվեց Մաքսային համագործակցության խորհուրդը: 1953թ.-ի հունվարի 26-ին Բրյուսելում տեղի ունեցավ խորհրդի անդրանիկ նիստը, որը հետագայում ստացավ ներկայիս անվանումը՝ Համաշխարհային մաքսային կազմակերպություն, որում ընդգրկված էին Եվրոպայի 17 պետություններ:

30 տարի անց, 1983թ.-ին հենց հունվարի 26-ն է ընտրվում որպես Մաքսային աշխատողի միջազգային օր:

Բավականին արագ համեստ կազմակերպությունը վերածվում է միջազգային չափանիշների հեղինակավոր կազմակերպության:
Ներկայումս Համաշխարհային մաքսային կազմակերպությունն ընդգրկում է 162 երկիր:

Նույն շարքից