Բարի օր 

Ի՞նչ կարդալ այս կիրակի

analitik.am

Ֆլոբերի «Տիկին Բովարի»

 

Վեպն առաջին անգամ տպագրվել է 1856 թ.։ Համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Վեպի գլխավոր հերոսուհին` Էմմա Բովարին, մի բժշկի կին է, որը հաստատում է արտաամուսնական կապեր` հույս ունենալով ազատվելու պրովինցիալ կյանքի ունայնությունից։ Թեև վեպի սյուժեն բավական պարզ է, վեպի իրական արժեքը սյուժեի մանրուքների և մատուցման ձևի մեջ է։ Որպես գրող` Ֆլոբերը ցանկանում է ամեն գործ հասցնել կատարելության` ձգտելով ճիշտ ընտրել բառուբանը։

 

Վեպը 1856 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին տպագրվել է Փարիզի «Ռեվյու դը Պաղի» գրական ամսագրում։ Վեպի հրապարակումից հետո հեղինակին ու հրատարակիչներին մեղադրեցին բարոյականությունը վիրավորելու մեջ և անգամ դատական գործ հարուցեցին հեղինակի և թերթի խմբագրի դեմ 1857 թ. հունվարին։ Ստեղծագործության շուրջ առաջացած սկանդալն այն հայտնի դարձրեց, իսկ 1857 թ. փետրվարի 7-ին կայացված արդարացման դատավճիռը հնարավոր դարձրեց նույն տարում վեպն առանձին գրքով տպագրելը։ Այսօր այն համարվում է ոչ միայն ռեալիզմի կարևորագույն գործերից մեկը, այլև գրականության վրա խոշոր ազդեցություն թողած ստեղծագործություն։

Նույն շարքից