Բարի օր 

Պատմության մեջ այս օրը. հունվարի 14

analitik.am

1753 թ. – ծնվել է Ջորջ Բերկլին, անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ (ծն. 1685 թ.):

1814 թ. – Նորվեգիան Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջեց Դանիային:


1900 թ. – Հռոմում տեղի ունեցավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:


1930 թ. – ծնվել է Էդգար Հովհաննիսյանը, հայ երգահան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (մահ. 1998 թ.):


1949 թ. – մահացել է Գաբրիել Տեր-Միքելյանը, հայ ճարտարապետ, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ (ծն. 1874 թ.):


1957 թ. – մահացել է Համֆրի Բոգարտը, ամերիկացի նշանավոր կինոդերասան, Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է պատվավոր 1-ին տեղում (ծն. 1899 թ.):


1966 թ. – մահացել է Սերգեյ Կորոլյովը, ուկրաինացի նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր (ծն. 1906 թ.):


1991 թ. – Վրաստանն ընդունեց իր պետական դրոշը:

2005 թ. – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջավ Սատուրնի Տիտանարբանյակի վրա, դա Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքն էր:

Նույն շարքից