Բարի օր 

Ցավակցում եմ բոլորիս. Թող Աստված պահապան լինի փոքրիկ Սերյոժային

analitik.am

Անալիտիկ կենտրոնը խորապես ցավակցում է Գյումրիում տեղի ունեցած անմարդկային հանցագործության արդյունքում մահացածների հարազատներին, բարեկամներին, ինչպես նաև՝ ամբողջ հայ ազգին:


Այս համազգային վիշտը պետք է մտածելու առիթ տա թե մեր հասարակության անդամներին, թե պետական մարմիններին: Գյումրի քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք պետք է հրատապ լուծվեն՝ այնտեղ բազմաթիվ ընտանիքներ կան, որ ապրում են անվտանգության համար վտանգավոր պայմաններում:


Կոչ ենք անում հայ ազգի բոլոր ներկայացուցիչներին միասնական լինել՝ անգամ արմատական տարբեր հայացքներ ունենալու դեպքում: Նման հանցագործությունների և հայ ազգի, հայ մարդու դեմ ուղղված որևէ գործողությունների՝ էական չէ, թե ում կողմից, կանխումը հնարավոր կլինի միայն մի դեպքում, եթե հայ ազգը միասնական լինի:

Եվս մեկ անգամ ցավակցում եմ բոլորիս, և խնդրում Աստծուն, որ պահապան լինի փոքրիկին:

Անալիտիկ կենտրոնի հիմնադիր Անի Հովհաննիսյան

Նույն շարքից