1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի ժամանակ որոշվել է ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day): Առաջին անգամ այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը:
Պոեզիայի համաշխարհային օրը փոքր հրատարակչություններին հնարավորություն է ընձեռում լայնորեն տեղեկացնել իրենց մասին, որոնց ջանքերի շնորհիվ էլ հիմնականում ընթերցողներին են հասնում ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները: