Բարի օր 

1963թ. մարտի 27-ին ծնվել է Քվենտին Տարանտինոն

analitik.am

Քվենտին Ջերոմ Տարանտինոն ծնվել է 1963-ի մարտի 27-ին՝ Նոքսվիլում (ԱՄՆ Թենեսի նահանգ): Տարանտինոն հանդիսանում է կինոմատոգրաֆում պոստմոդերնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, նա պատմամշակութային պրոցեսի վերարժևորողներից է։ Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով։



Տարանտինոյին համաշխարհային ճանաչում ստացավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմը, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին», ինչպես նաև Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներ լավագույն սցենարի համար։ Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլլին» (երկու մասով 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012)։ Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։




 

Նույն շարքից