Բարի օր 

Այսօր անցկացվում է «Երկրի ժամ»-ը

analitik.am

«Երկրի ժամը» գլոբալ ամենամյա միջազգային ակցիա է, որը կազմակերպել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի կողմից և ամեն տարի անցկացվում է մարտի վերջին շաբաթ օրը։ Այս մասին գրում է Calend-ը:



Այդ օրը նշանակված ժամին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մարդիկ մեկ ժամով անջատում են լույսերը և այլ էլեկտրական սարքավորումներ: Ակցիայի նպատակն է համաշխարհային հանրության ուշադրությունը բևեռել մեր մոլորակի կլիմայի փոփոխությանը, ցույց տալ մեր աջակցությունը բնապահպանական այդ խնդրի լուծման միասնական գործողությունների նախաձեռնման գաղափարին:




Պետք է նշել, որ «Երկրի ժամը» նախևառաջ խորհրդանշական ակցիա է՝ նվիրված բնությանը խնամքով վերաբերվելուն, հասարակական կոչ՝ մեր մոլորակի կլիմայի պահպանմանը, ինչպես նաև նրա սահմանափակ պաշարների համար հոգածությանը:




2015-ին ակցիան կանցկացվի մարտի 28-ին, տեղի ժամանակով ժամը 21:30-22:30-ը:

Նույն շարքից