Բարի օր 

1890թ. մարտի 30-ին ծնվել է Վան Գոգը

analitik.am

1890թմարտի 30-ին ծնվել է Վան Գոգը։  Նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, Օգյուստ Ռոդենի տուն թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր Պինակոտեկ պատկերասրահ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։



Վան Գոգը ծնվել է հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում, որտեղ սկսած 16-րդ դարից սերնդեսերունդ զբաղվում էին արվեստի ստեղծագործությունների առևտրով։ Երիտասարդ տարիներին աշխատել է արվեստի գործերի առևտրով զբաղվող ընկերությունում։ Ավելի ուշ՝ ուսուցչի կարճատև աշխատանքից հետո, ուղևորվել է Բորինաժ (Բելգիա) և սկսել է որպես քարոզիչ աշխատել հանքահորային աղքատ մի տարածաշրջանում։ Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880 թվականին, երբ 27 տարեկան էր։



Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։ Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝ իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ, 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։



Վան Գոգի կյանքում առանցքային դեր է ունեցել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, որը զբաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին։



Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի և գերմանական էքսպրեսիոնիզմի վրա։


Նույն շարքից