Բարի օր 

Այսօր System of a Down խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի ծննդյան օրն է

analitik.am

Շավո Օդաջյանը (լրիվ անունն է՝ Շավարշ) ծնվել է 1974թ-ի ապրիլի 22-ին Երևանում, Հայաստան։ Պատանի ժամանակ Շավոն շատ էր սիրում զբաղվել սկեյտսբորդինգով և լսել պանկ ռոք և հևի մետալ երաժշտություն։ Իր սիրած խմբերն էին՝ The Punk Angle, Dead Kennedys, KISS, Black Sabbath։ Դեռ երիտասարդ ժամանակ Շավոն ծնողների հետ տեղափոխվում է Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Շավո Օդաջյանը սովորել է այն նույն դպռոցում, որտեղ սովորել են Սերժ Թանգյանը և Դարոն Մալաքյանը, սակայն տարիքային տարբերության պատճառով դպրոցում իրար հետ ծանոթանալ չի հաջողվել։



Շավո Օդաջյանը աշխատում էր բանկում և նվագում էր սեփական խմբում, երբ մի օր ձայնագրման ստուդիայում ծանոթանում է Սերժ Թանգյանի և Դարոն Մալաքյանի հետ։ Սկզբից Շավո Օդաջյանին նշանակեցին Soil խմբի մենեջեր, իսկ 1995թ-ին նա դառնում է խմբի մշտական բաս-կիթառահար, իսկ խումբը այդ ժամանակից սկսեց կոչվել System of a Down։



Խմբի հետ Շավո Օդաջյանը ձայնագրում է 5 ալբոմ՝ System Of A Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005), ինչպես նաև հանդիսացավ System of a Down խմբի որոշ տեսահոլովակների (Aerials, Toxicity, Question, Hypnotize) ռեժիսոր։



Դեռ 18 տարեկան հասակում, երբ դեռ չէր ձևավորվել System of a Down խումբը, Շավո Օդաջյանը դրվագային դեր է խաղում AC/DC խմբի Big Gun երգի տեսահոլովակում։



Շավո Օդաջյանը հայտնի լոս-անջելեսյան դի-ջեյ է՝ DJ Tactic մականունով։ 2001թ-ի մարտի 2-ին մասնակցում է Rock/DJ Explosion իրադարձությանը, ինչպես նաև համագործակցում է Սերժ Թանգյանի և հայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ Serart պրոյեկտի շրջանակներում։



Հատկանշական է, որ Soil խմբում Շավո Օդաջյանը որոշ ժամանակ եղել է կիթառահար։ Ըստ նրա՝ նա սովորական էլեկտրական կիթառ ավելի լավ է նվագում, քան բաս կիթառ։ Բաս կիթառ նվագելիս Շավոն հիմնականում օգտվում է մեդիատոռից, բայց երբեմն նվագում է նաև մատներով։



2005թ-ին Շավո Օդաջյանը իրականացնում է իր երաժշտական պրոյեկտը՝ ստեղծելով Achozen էքսպերիմենտալ հիպ հոպ խումբը, որտեղ նա նվագում է մինչ օրերս։ Շավոն Achozen խմբի վոկալիստն է և կիթառահարը։



Հ.Գ. Ծնունդդ Շնորհավոր Շավո Ջան


Աղբյուր՝ Ժոռա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջ 

Նույն շարքից