Իրավական 

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը. Մասիսի քաղաքապետը խոստանում է խոսել

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Դատարանի շենքից դուրս գալուց հետո Համբարձումյանը հայտարարեց՝ կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը

Անդրադառնալով առաջադրված մեղադրանքին՝ քաղաքապետն ասաց, որ ավելի ուշ այդ մասին մարդիկ կլսեն և ամեն ինչ կիմանան. «Մեղադրանքների մասին կլսեք ինչ է եղել ու կիմանաք: Անկեղծ ասած՝ սա սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»:

Համբարձումյանին դիմավորեցին մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էին նաև վերջինիս կինն ու մայրը:

Իր ազատության համար բողոքի ակցիա անող քաղաքացիների հետ գրկախառնվելուց հետո Համբարձումյանը հայտարարեց, որ միշտ ժողովրդի հետ է, շնորհակալություն հայտնեց՝ հավելելով, որ մարդկանց շունչը զգացել է այս օրերին:

 

 

 

Նույն շարքից