Իրավական 

Քաղաքապետին ազատեցին, բայց մասիսցիները չեն հեռանում. Ակցիային միացել է նաև քաղաքապետը

Քիչ առաջ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշմամբ ազատ արձակված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ միանում է իր ազատության համար բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիներին և սպասում Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին ազատ արձակելուն:

Համբարձումյանը նշեց, որ մի մարդու նման մնալու են, չեն հեռանալու, քանի դեռ Օհանյանն ազատ չի արձակվել:

Հիշեցնենք, որ զանգվածային անկարգությունների կազմակերպման և մասնակցության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետին ազատ արձակեցին առանց պատգամավորների երաշխավորագրի և գրավի:

Նույն շարքից