Իրավական 

Սասնա ծռերի անդամ Աշոտ Պետրոսյանը՝ Պավլիկ Մանուկյանի սկանդալային հայտարարության մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Սասնա ծռեր խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, ում նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է և ով գտնվում է ազատության մեջ, խոսել է խմբի անդամ Պավել Մանուկյանի սկանդալային հայտարարության մասին, հայտարարելով, որ չի կարող հստակ պատասխան տալ՝ այն համապատասխանում է իրականությանը, թե՝ ոչ, քանի որ ներկա չի եղել:

Պետրոսյանի խոսքերով, ժամանակ է պետք, որպեսզի բոլորը հասկանան:

Խմբի անդամը նշեց, որ Պավլիկը պետք է այդ մասին չասեր, պետք է ունենալ պրոֆեսիոնալների խումբ, քննիչներ, ովքեր պետք է դա ապացուցեն և հայտարարություն անեն:

Ինչ վերաբերում է խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հայտարարությանը, որ դա խմբի տեսակետը չէ, միայն Մանուկյանի անձնական հայտարարություն է, Պետրոսյանն ասաց, որ Վարուժանի խոսքը կարևոր է, պետք է հենվել նրա խոսքի վրա:

Նույն շարքից