Պատմության մեջ հաճախ են լինում շարժումներ, որոնք կատարել իրենց առաքելությունը, հայտնվում են դատարկության մեջ:
"Իշխանափոխությունը" Հայաստանի վերջին 25 տարվա քաղաքական պատմության կենտրոնական գաղափարն ու նպատակն է եղել: Մինչ այժմ եղած բոլոր շարժումների նպատակն իշխանափոխությունն է եղել:
Ֆրոյդի պսիխոանալիզի "կրկնվող երազներին" նիրված տեսության հիմքում այն տեսակետն է, որ կպչուն նպատակներից ազատվելու համար պետք է արթմնի վիճակում այդ նպատակն իրականացվի: Միայն իրականացում հետո են մարդիկ ազատագրվում կպչուն վերադառնում իրականություն:
Իշխանափոխությունը կատարվել է, հիմա իրականության գիտայցության ժամանակն է, իսկ իրականությունը ցույց է տալիս, որ մենք մտավոր դատարկության մեջ ենք հայտնվել:
Ապրիլյան իրադարձությունների հիմնական կարգախոսներից էր "Նոր Հայաստան" կառուցելը: Արդյոք մենք հիմա Նոր Հայաստանում ենք ապրում:
Այս համատարած դատարկության և ապակողմնորոշված վիճակը հուշում է, որ սա ոչ թե Նոր Հայաստանի սկիզբ է, այլ Հին Հայաստանի վերջը: Մենք դեռևս Հին Հայաստանում ենք ապրում, բայց դրա վերջին փուլում և դրա ախտորոշումը այն դատարկության զգացողությունն է, որն արտահայտվում է քաղաքական դեբատներում, այսինքն դրանց բացակայության մեջ:
Աշխարհի ստաղծման մասին եղած բոլոր կրոնական ու գիտական տեսություններում տիեզերքն առաջացել է դատարկությունից` վակումից: Այս մտավոր վակումը Նորի ստեղծման նախապայմանն է: Եկող խորհրդարանը մտավոր վակումի խորհրդարանն է և դրա սպասվող կազմը հենց այդ դատարկության արտահայտությունն է լինելու:
Նոր Հայաստանը կարող է ստեղծվել այս խորհրդարանից դուրս և լավ է, որ խորհրդարանական ուժերը արգելափալված կլինեն պառլամենտ շենքում և չեն խանգարի այդ գործընթացին:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյան